ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը (ուղիղ)
TVՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 21-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները:
Հակոբ Մովսեսը երեկ պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ Արթուր Մանուկյանի թեկնածության քննարկումը շարունակվում է այսօր:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում:
Նշենք, որ նիստերի օրակարգում ընդգրկված Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն հարցը դեռ չի քննարկվել ԱԺ-ում:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: