Զասը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ պրակտիկ աշխատանքի անհրաժեշտություն է տեսնում
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կարծիքով Կովկասի տարածաշրջանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում շնորհիվ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում:
Զասը հավելել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պրակտիկ աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ: