Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․ Անդրեասյան
ՀասարակությունՀամավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։
Այս մասին գրում է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։
Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։
Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ։