Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման վարչության (AFAD) տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 22-ին, տեղական ժամանակով 22.31-ին` 11.49 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան նահանգներում։
Ավելին՝ այստեղ