ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ
ՔաղաքականՀունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում:
ՀՀ արտաքային գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: