Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է։