Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
ՀասարակությունԱվելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը:
Եկեղեցական պատարագի նախօրեին խաղաղապահները վանական համալիրի հարակից տարածքում ստուգումներ են իրականացրել:
Ավելին՝ այստեղ