Սահմանազատումը կբացառեր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը. Բորդյուժա
ՄիջազգայինՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառեր այնտեղ տեղի ունեցող տարատեսակ միջադեպերը: Այս մասին Բորդյուժան հայտնել է «Սպուտնիկ Հայաստանին» տեսակամուրջի ձևաչափով իրականացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Այդպես նա պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հույս ունենալ ՀԱՊԿ-ի նույնպիսի օպերատիվ միջամտության հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով, ինչպիսին տեղի ունեցավ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ:
Ի պատասխան Բորդյուժան նշել է, որ ղարաբաղյան հակամարտության և սահմանի խնդիրը ինքը խորությամբ է ուսումնասիրել, սակայն չի կարծում, որ պետք է խոսել ՀԱՊԿ-ի նման արձագանքի մասին:
«Ես չէի խոսի Հայաստանին, Ադրբեջանին աջակցության անհրաժեշտության մասին: Պետք է դուրս գալ սահմանների հարցով փոխընդունելու որոշումների: Չեմ կարծում, թե այս փուլում կարելի է խոսել կամ քննարկել ՀԱՊԿ զորքերի ներխուժման հետ կապված հարցերի մասին: Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կայունության երաշխիքն է: Թեև առանց միջադեպերի չի ստացվում»,- ասել է Բորդյուժան: