Լեռնային Ղարաբաղում նոր ջրատար կկառուցվի. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչների համար նախատեսված ջրատարի շինարարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ սկսվել է ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը՝ Ճարտար համայնքի և Մարտունու շրջանի մոտակա գյուղերի բնակիչներին ջուր հասցնելու համար»,- հայտնում են գերատեսչությունից:
Ռուս խաղաղապահներն ապահովում են շինարարական աշխատանքների անվտանգությունը:
Ավելին՝ այստեղ