Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից
ՄիջազգայինՂազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական ուղղումներին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում (ՂԺԱ) եւ Անվտանգության խորհրդում նրա ցմահ նախագահությունը: Նիստի հեռարձակումն իրականացվել է պալատի կայքում:
Այն, որ խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն է տվել այդ ուղղումներին լիագումար նիստում, հունվարի 19-ին հայտնել է պատգամավոր Կանատ Նուրովը: Ավելի ուշ օրինագծերի տեքստերը հրապարակվել են սենատի կայքում:
Պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի եզրակացության համաձայն, ուղղումներն ուղղորդված են ՂԺԱ-ի նախագահի եւ ԱԽ-ի նախագահի լրազորությունները երկրի նախագահին փոխանցելուն: Այսպես, Ասամբլեայի մասին օրենքում բացառվում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի), այն ցմահ գլխավորելու իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքը:
Բացի այդ, խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքների փոփոխություններն ու լրացումները, որոնք պահպանում են Հանրապետության սահմանադրական օրենքի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում եւ խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: