Ադրբեջանում պահվող գերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով կապ են հաստատել իրենց հարազատների հետ
ՀասարակությունԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Հունվար ամսին հերթական տեսակցությունն է եղել բոլոր այն գերեվարված անձանց հետ, որոնց գերի լինելու փաստը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նրանց թվում են ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները»,- ասաց նա։
Ավելին՝ այստեղ