Թբիլիսիի Գլդանի թաղամասի բնակարաններից մեկում մահացած են գտել ընտանիքի 5 անդամների
ՄիջազգայինԸստ «Թբիլիսի Էներջի» ընկերության՝ Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, իսկ բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց։ Հաղորդում է 1tv.ge-ն։
Ընկերությունում հայտարարել են, որ գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։
«Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գլդանիի 2 միկրոշրջանում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու չափահաս է մահացել: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների խոսքով, բնակարան մտնելիս գազօջախի ջեռոցը հայտնաբերել են բաց ու վառված։
Անվտանգության նորմերից ելնելով, գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։ Նման դեպքում բնակարանում կուտակվում է CO, որը վտանգավոր է կյանքի համար։
Մեր մասնագետների կողմից նախնական զննությամբ վարկած ունենք, որ վթարի պատճառ է դարձել հենց այս հանգամանքը։
Ավելին՝ այստեղ