Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 5 մասնակից․ Ոստիկանություն
ՀասարակությունԵրևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»,– նշեցին ոստիկանությունից։