Ալիեւը լուրջ մտահոգված է Սերժ Սարգսյանի հարցազրույցից. Բաբայան
ՔաղաքականԱլիևը ևս սարսափում է այն մտքից,որ իրեն և իր հորը հաղթած առաջնորդը կարող է վերադառնալ,- հայտարարել է Ռեֆորմիտսների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
«Այսօր Ալիևը կրկին զառանցել է ՀՀ 3-րդ նախագահ,Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի մասին:Սա վկայում է,որ նա լուրջ մտահոգված է նախագահի այսօրվա հարցազրույցից,որտեղ նախագահը խոսելու է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից:Կապիտուլյանտի և իր «կիրթ» գործընկերոջ մոտ տագնապ կա,որ հայ ժողովուրդը կարող է նորից վերականգնել իր արժանապատվությունը և պետականությունը:Դրա համար էլ Ալիևը արագ ցույց է տալիս իր վախը և կրկին սպառնում հայ ժողովրդին»,- նշել է նա:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցը եթեր է հեռարձակվելու այսօր։