Լոնդոնը թեժացնում է լարվածությունը Եվրոպայում․ Պեսկով
ՄիջազգայինԼոնդոնը թեժացնում է լարվածությունը Եվրոպայում։ Քանի դեռ եվրոպացիները չեն մտածել դրա մասին, դժվար թե ինչ-որ բան փոխվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, անգլո-սաքսոնները «բավականին մեծացնում են լարվածությունը եվրոպական մայրցամաքում»:
«Իհարկե, այստեղ մենք՝ եվրոպացիներս, մտածելու բան ունենք, երբ մեր մայրցամաքից դուրս գտնվող երկիրը սրում է լարվածությունը տանը: Դա ճիշտ չէ: Քանի դեռ մենք՝ եվրոպացիներս, չհասկանանք, որ դա վնասում է մեզ բոլորիս, կարծում ենք, որ դժվար թե իրավիճակը հնարավոր լինի ուղղել»,- հավելել է Պեսկովը։