Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմից» տեղափոխվեց «Բրյուգե»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Հոֆենհայմից» տեղափոխվեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգե», հաղորդում է բելգիական ակումբի կայքը։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։
28-ամյա ֆուտբոլիստը «Հոֆենհայմին» էր միացել 2019-ին, Բունդեսլիգայում մասնակցել է 46 հանդիպման, խփել 8 գոլ։
Բելգիայի առաջնության 25 խաղից հետո «Բրյուգեն» 48 միավորով երկրորդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը «Բրյուգեն» կանցկացնի փետրվարի 6-ին՝ 26-րդ տուրում ընդունելով «Գենտին»։