Նավթի գներն աճում են
ՏնտեսությունԵրեքշաբթի առավոտյան նավթը թանկանում է, ներդրողները սպասում են արդյունահանման վերաբերյալ ՕՊԵԿ+-ի որոշմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.41 տոկոսով՝ հասնելով 88.63 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի մարտյան ֆյուչերսների գինը՝ 0.42 տոկոսով՝ հասնելով 88.53 դոլարի։
Ներդրողներն անհամբեր սպասում են ՕՊԵԿ+-ի նիստին, որը նախատեսված է չորեքշաբթի: Այդ օրը դաշինքի երկրները կորոշեն մարտին նավթի արդյունահանման հարցը։ Շուկաները կարծում են, որ կշարունակեն ավելացնել իրենց ամսական ընդհանուր արդյունահանումն նախատեսված օրական 400 հազար բարելով։