Ադրբեջանն Արցախում սկսել է Ակնա-Վարանդա ավտոճանապարհի կառուցումը
ՄիջազգայինԱդրբեջանն Արցախի օկուպացված տարածքում սկսել է Ակնա (Աղդամ) - Վարանդա (Ֆիզուլի) ավտոմայրուղու շինարարությունը, որի հիմքը դրվել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վարանդա շրջան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Minval.az-ը:
Ճանապարհի երկարությունը կկազմի 64,8 կիլոմետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 15 մետր։ Ներկայում Ակնա - Վարանդա ավտոճանապարհին հողային աշխատանքներ են իրականացվում։ Այն նախատեսում է նաև 60 ջրատարների, 5 ստորգետնյա անցումների և 3 նոր ճանապարհային կամուրջների կառուցում: