Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ շուրջ 50 բնակչի. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի զինվորական բժիշկները հումանիտար բժշկական արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բարձրլեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը նշել է, որ արշավն իրագործվել է բժիշկների, ակնաբույժների, ատամնաբույժների, վնասվածքաբանների և քիթ-կոկորդ-ականջաբանների կողմից ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Ավելին՝ այստեղ