Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը կարող է բարձրանալ մինչև 200 հազար դրամ
ՀասարակությունՊետությունը նպատակ ունի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բաձրացնել մինչև 200 հազար դրամ, հետո նոր դիտարկել հավելավճարի սահմանումը:
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները: Հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը նշվել էր, որ կամավոր ատեստավորման գործընթացում ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար: «Մենք առաջինից երկրորդ ընթերցում հստակեցրել ենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափը կփոխվի: Նպատակ ունենք դրույքաչափը դարձնել մինչև 200 հազար դրամ, և դրա վրա նոր դիտարկել հավելավճարի սահմանումը»,- ասաց փոխնախարարը:
Ավելին՝ այստեղ