Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի վճարների թանկացման. ՈՒՂԻՂ
TVՎարորդներն այսօր՝ փետրվարի 7-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացրել ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից:
Նրանք հավաքվել են Շահումյան հրապարակում, որտեղից երթով շարժվել են դեպի ապահովագրական բյուրո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին: