Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների հիշատակին նվիրված պաստառ

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում համալսարանի անմահացած  սաների վառ հիշատակին: Միջոցառման սկիզբը ազդարարվեց հերոսներին նվիրված պաստառի բացմամբ:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի տնօրեն՝ Թամարա Վարդանյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, բուժքույր Անահիտ Մարտիրոսյանը և, իհարկե, զոհված հերոսների ծնողները:

«Այսօր միջոցառում ենք կազմակերպել մեկ անգամ ևս հավերժացնելու մեր զոհված հերոս տղաների՝ Սենոյի, Բենոյի, Սերյոժայի, Էդգարի, Արամայիսի հավերժ հիշատակը: Կարծում եմ՝ նրանք մշտապես մեզ հետ են, որքան կապրի հայ ազգը երկրագնդի երեսին, այնքան կապրեն մեր տղաները, քանի որ ամեն հայ հիշելու է նրանց: Մատաղ սերնդին պետք է պատգամենք, որ հայրենիքը նվիրական էակ է, սկզբում հայրենիքը՝ հետո ծնողները»,- հենց այս խոսքերով էլ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը տվեց միջոցառման սկզբի մեկնարկը՝ խոսքը փոխանցելով Արման Վարդանյանին:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշեց՝ բոլորը պարտավոր են ապրելով և յուրաքանչյուրն իր ոլորտում հաղթանակներ տանելով վառ պահել հերոսների հիշատակը. «Ես համաձայն եմ, որ կանայք էլ զենք կրել իմանան, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, անկախ նրանից, թե մեր կառավարությունը խաղաղասիրության ինչ ուղենիշներ է առաջ քաշում: Եթե չունենք այսօր պատերազմ, դա զուտ ժամանակային խնդիր է, հնարավոր է՝ վաղն ունենանք, հետևաբար պետք է պատրաստ լինել դրան: Պետք է հզորացնենք մեր երկիրը և յուրովի ինքնադրսևորվելով հաղթանակներ տանենք կրթության, մշակույթի, սպորտի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում։ Ամեն մարդ իր առջև պետք է նպատակ դնի՝ հասնել հաղթանակի և էական չէ, թե որ ոլորտում կլինի այն, կարևորը չպարտվելն է։ Հաղթե՛ք ամեն օր, հաղթե՛ք ինքներդ ձեզ, որ կարողանաք երկիրը դուրս հանել վատ վիճակից։ Մեր ժողովուրդն էլ ավելի ծանր կացության մեջ է եղել, սակայն միշտ հաջողել է դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից։ Մեր հերոսների թափված ոչ մի կաթիլ արյունը հենց այնպես չէ, ինչը պետք է ապացուցենք ապագա հաղթանակներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ խոնարհվում է բոլոր նահատակների շիրիմների առջև և երախտագիտություն հայտնում նրանց հարազատներին, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին։ 

«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն էլ վերհիշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են մարտական թեժ կետերում և վստահ ասաց, որ այն, ինչ տեսել է, պատերազմ չի եղել, այլ՝ ողբերգություն. «Ցավոք, պատերազմի ժամանակ դրսի գումարները գնացել են պետական բյուջե, ոչ թե ծառայել են՝ ըստ նպատակի: Լավ է, քիչ-քիչ սփյուռքը հասկացավ, որ օղակներից մեկը մենք էինք, որ մենք ենք ամբողջը հասցնում առաջնագծում մարտնչող մեր զինվորներին: Պատերազմում ես՝ որպես զինվորական, կասեմ մեկ բան՝ մեզ պետք էր միայն օդը փակել 2 ժամով, այն փակեցին և մեր տղաները 8 կմ առաջ գնացին՝ սա իմացե՛ք»,- հպարտությամբ ասաց նա՝ շեշտելով, որ իրենց հաջողվել է կյանքի գնով փրկել Շուշիի գրքերը, որոնք արդեն հանձնել են Մատենադարանին:

Միջոցառման ավարտին Թամարա Վարդանյանը ներկաներին հանձնեց քաղաքագետ Արման Այվազյանի կողմից հրատարակված «Հայ զինվորականության պատվո վարքականոնը 4-5-րդ դարեր» գիրքը։ Իսկ համալսարանի սաները հանդես եկան կրթօջախի հերոսներին նվիրված սրտաբուխ բանաստեղծություններով՝ ևս մեկ անգամ հայտնելով իրենց երախտագիտությունն ու հպարտությունը:

 

     
 

 

Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա