Ադրբեջանի պաշտպանության նախարար. Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը զարգանում է աճող գծով
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ՊՆ-ի վրա հղումով։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը զարգանում է աճող գծով։
«Նշելով երկու երկրների ղեկավարների անկեղծ հարաբերությունների բարենպաստ ազդեցությունը, այդ թվում՝ ռազմական համագործակցության վրա, Հասանովն ընդգծել է, որ ռազմավարական դաշինքը հիմնվում է բարեկամական եւ եղբայրական կապերի վրա։ Մ.Դերեն, իր հերթին, ընդգծել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից։
Ավելին՝ այստեղ