«Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց հետնապահին, Պոգբան առաջին գոլը խփեց
ՍպորտԱնգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց հետնապահ «Բարնլիի» հետ։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջինը հասավ հաջողության։ 18-րդ րոպեին անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում առաջին անգամ դարձավ գոլի հեղինակ։
Դաշտի տերերը հավասարությունը վերականգնեցին անգլիացի հարձակվող Ջեյ Ռոդրիգեսի գոլի շնորհիվ 47-րդ րոպեին։
Մանչեսթերյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահեստայինների թվում էր եւ 68-րդ րոպեին փոխարինեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին։
«Մանչեսթեր Յունայթեդը» (23 խաղ) 39 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Վեստ Հեմից» (24 խաղ)։ «Բարնլին» (20 խաղ) եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 14 միավոր։
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)
Ջեյ Ռոդրիգես, 47 - Պոլ Պոգբա, 18