Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ավելին՝ այստեղ