Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա դրամատիկական թատրոնում
ՄշակույթԵրևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի էջում հայտնում են, որ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-13:30-ը, դրամատիկական թատրոնում:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը:
Տաղանդավոր դերասանը կեսդարյա թատերական գործունեություն է ծավալել՝ խաղալով հարազատ թատրոնի բազմաթիվ ներկայացումներում, դերեր է կերտել նաև ֆիլմերում:
Ավելին՝ այստեղ