Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ» Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ» «Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ» Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»


18 բան, որ պետք է բաց թողնես մինչև Նոր տարի

Lifestyle
Բաց թող բարկությունդ։ Երբեք հիմարություն մի արա, որի արդյունքը կարող է հավերժ մնալ, միայն նրա համար, որ դու ժամանակավոր անտրամադիր ես։ Բաց թող հիշաչար մտքերն ու զգացմունքները։ Կյանքը չափազանց կարճ է դառնությունների վրա ծախսելու և սխալների ու բացասականի վրա կենտրոնանալու համար։ Եթե քո կյանքում կա մեկը, ով արժանի է մեկ այլ հնարավորության, տուր նրան։ Եթե դու ներողություն խնդրելու կարիք ունես, արա դա։ Պատմությանդ ուրախ նոր սկիզբ դիր։ Բաց թող այն միտքը, որ բոլորի մոտ ամեն ինչ ավելի լավ է, քան քեզ մոտ։ Եթե խոտն ավելի կանաչ է թվում մյուս կողմում, դադարիր այն կողմ նայել, դադարիր համեմատել, դադարիր բողոքել ու սկսիր ջրել այն խոտը, որի վրա կանգնած ես։ ♦ Բաց թող անցյալի հին գաղափարները։ Աճն ու զարգացումը,  փոփոխությունը ցավոտ է։ Բայց ոչինչ այնքան ցավ չի պատճառում, որքան խորտակված մնալն այն տեղում, որը քոնը չէ։ Բաց թող երեկվա ողբերգություները։ Դու այն չես, ինչ պատահել է քեզ, դու այն ես, ինչ դու ընտրում ես լինել այս պահին։ Վայր գցիր այն անօգուտ բեռը, որ ուսերիդ է, խորը շունչ քաշիր ու նորից սկսիր։ Դու կհասկանաս, որ ճիշտ ճանապարհն ես ընտրել, երբ այլևս հետ չնայես ու ցանկություն ունենաս հաջորդ քայլն անել։ Բաց թող խնդիրներից խուսափելու սովորությունդ։ Դու չես կարող փոխել այն, ինչին հրաժարվում ես դիմակայել։ Բաց թող կյանքի փոքրիկ անախորժությունները։  Թույլ մի տուր, որ փոքրիկ բաները խլեն ուրախությունդ։ Սթրեսն ու բարկությունը գալիս են նրանից, թե ինչպես ես արձագանքում այս կամ այն բանին և ոչ թե նրանից, թե ինչ են դրանք իրենցից իրականում ներկայացնում։ Ուշադիր եղիր, թե ինչպիսին է վերաբերմունքդ ու արձագանքդ, ու սթրեսը կանհետանա։ Բաց թող այն միտքը, որ մյուս մարդիկ ավելի «նորմալ» են, քան դու։ Միակ նորմալ մարդիկ այն մարդիկ են, ում դու լավ չես ճանաչում։ Բաց թող այն միտքը, թե որոշ մարդիկ քեզնից ներքև են։ Նույնիսկ եթե դու իսկապես չափազանց շատ ես աշխատել՝ հասնելու համար այնտեղ, ուր կաս, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «ինքն իրեն ստեղծած մարդ»։ Ինչ-որ մեկը հավատացել է քեզ, քաջալերել ու ներդրում արել քեզ համար։ Երախտապարտ եղիր ու եղիր այդ մեկը մեկ ուրիշի համար։ Մի ծուլացիր՝ մարդկանց մասին ենթադրություններ անելով։ Հարցրու նրանց պատմությունները, լսիր, խոնարհ եղիր, թույլ տուր, որ քեզ սովորեցնեն, մարդ եղիր։ Բաց թող այն միտքը, որ դու այն ես, ինչ ունես նյութապես։  Դու մարդ արարած ես ու կախված չես նյութական իրերից։ Այն, ինչն իրականում բնութագրում է քեզ, քո համբերությունն է, երբ քիչ ունես և քո վերաբերմունքը, երբ անհրաժեշտ եղածից շատ ունես։ Բաց թող այնպիսի բաներ ունենալ ցանկանալը, որոնց կարիքը չունես։ Մի մտածիր գնի մասին, մտածիր արժեքի մասին։ Բաց թող երջանկությունը քեզնից հեռու փնտրելը։ Դու ես, որ պետք է ստեղծես քո սեփական արևը։ Երջանկությունը ներսից է գալիս, այնպես որ պահպանիր դրական մտածողությունդ, դրական քայլեր արա ու կենտրոնացիր ամեն դրական հնարավորությունների վրա։ Բաց թող ամեն լավության համար պարգև ստանալու ցանկությունդ։ Մի մտածիր, թե ինչ կստանաս դու ինքդ, երբ դրական ներդրում անես մյուսների համար։ Դու ծնվել ես ինչ-որ մեկի կյանքը դրականորեն փոխելու կարողությամբ։ Երբեք մի վատնիր դա, բարի եղիր, ներկա եղիր, եղիր այն մեկն, ով  դրական փոփոխություն է անում աշխարհում։ Բաց թող ինքդ քեզ քննադատելու սովորությունդ։ Ոչ ոք չի ոգեշնչվում քո բացասական մեկնաբանություններից։ Եթե դու ցանկանում ես ոգեշնչել ինքդ քեզ և մյուսներին, ուրախ եղիր, ուրախացիր, սիրիր քեզ, ներիր, ընդունիր քեզ։ Բաց թող փոխվելու մտքերդ, միայն նրա համար, որ տպավորես մյուսներին։ Փոխվիր, որովհետև դա քեզ ավելի լավը կդարձնի ու ավելի պայծառ ապագա կառաջնորդի, փոխվիր, որովհետև գիտես, որ դա ճիշտ է քեզ համար, բայց երբեք մի փոխվիր ուրիշներին տպավորելու համար։ Բաց թող ամեն ինչ հետաձգելու սովորությունդ։ Հերիք է հետաձգես ամեն ինչ։ Հերիք է մտածել դրա մասին, վեր կաց ու աշխատիր դա իրականացնելու համար։ Արա այն, ինչ պետք է անես այսօր, այնպես որ հասնես այնտեղ, ուր ուզում ես լինել վաղը։ Բաց թող այն միտքը թե չափազանց ուշ է սկսելու համար։ Միշտ հիշիր՝ ավելի լավ է լինել այն սանդուղքի ներքևում, որն ուզում ես քայլել, քան այն սանդուղքի վերևում, որտեղ չես ուզում լինել։ Բաց թող սեփական ինտուիցիային լսելուց վախենալը։ Վախն ավելի շատ է սպանում երազանքները, քան ձախողումները։ Այնպես որ թույլ մի տուր, որ վախը քեզ ետ պահի, ամեն օր այնպիսի մի բան արա, որը վախեցնում է քեզ։ Որքան ավելի շատ լսես ինտուիցիայիդ անվախորեն, այնքան այն քեզ լավագույնս կծառայի։ Երբ ինչ-որ բան իսկապես զգում ես, ուշադրություն դարձրու դրան։
Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն. Տիգրան ԱբրահամյանՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՈչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»