Անդադրում Ալիեւը․ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղիներն են, ավտոմոբիլային ճանապարհներն ու օդային տրանսպորտը
ՄիջազգայինԱխորժակը բացվում է ուտելու ժամանակ․ հենց այդպես կարելի է բնութագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահվածքն ու նրա այս կամ այն չափով ագրեսիվ հայտարարությունները։
Ադրբեջանի «ԱԶԵՐԹԱՋ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի կառուցման իր մտադրության մասին։
«Մենք էներգետիկ կապեր ունենք բոլոր չորս հարեւան երկրների հետ, եւ այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա։ Այժմ մենք նախատեսում ենք Ադրբեջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից էլ Թուրքիա եւ Իրան Զանգեզուրի միջանցքով նոր գիծ կառուցել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, չնայած տեղի ունեցածի ողջ դրամատիկությանը, ավելի ու ավելի են հիշեցնում ճագարների մասին հայտնի երգիծական համարը։ «Ինչպես ավելի վաղ ասել էի, Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղիներն են, ավտոմոբիլային ճանապարհներն ու օդային տրանսպորտը», - իր հերթական պահանջներն է բարձրաձայնել Իլհամ Ալիեւը։
Ավելին՝ այստեղ