ՌԴ խաղաղապահները բարերարների հետ միասին մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի մանկապարտեզում
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի մանկապարտեզում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր Ստեփանակերտ քաղաքում թիվ 5 մանկապարտեզում մարդասիրական ակցիա է անցկացվել, երեխաներին մոտորիկան զարգացնող ուսուցողական խաղեր, նկարչական հավաքածուներ, մատիտներ, գուաշներ են տրվել։ Հաջորդ շաբաթ նախատեսվում են նաեւ նպատակային մարդասիրական ակցիաներ Ստեփանակերտ քաղաքում եւ հարակից գյուղերում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին մանկապարտեզի միջոցառումների դահլիճում փափուկ եւ ուսումնական խաղալիքներ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ են հանձնել եւ նվիրել 100-ից ավելի երեխաների:
Ավելին՝ այստեղ: