Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ-ում նոր պաշտոն ունի
ՔաղաքականԱրագածոտնի նախկին մարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ մինչ դա էլ նա Արագածոտն մարզի մարզպետն էր: