Կանաչ պարտատոմսերի առաջին հրապարակային առաջարկը Հայաստանում
ՏնտեսությունԱմերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է: Կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղվելու են «կանաչ ակտիվների» ֆինանսավորմանը:
Ներդնելով ձեր խնայողությունները մեր պարտատոմսերում` դուք կապահովեք տարեկան 9.5 % եկամտաբերություն` դրամային և 3.5 % եկամտաբերություն` դոլարային պարտատոմսերի դեպքում:
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3oHYO6H