Հնդկաստանում 13 կին մահացել է հարսանեկան արարողության ժամանակ ջրհորն ընկնելով
ՄիջազգայինՀնդկաստանում 13 կին եւ աղջիկ մահացել են, եւս երեքը վիրավորվել է Ութար Փրադեշ նահանգի գյուղերից մեկում չորեքշաբթի ուշ երեկոյան «խալդի» հարսանեկան արարողության ժամանակ ջրհորն ընկնելով։ 13 կանանցից 11-ը տեղում մահացել է, մյուս երկուսը մահացելէ հիվանդանոցում, տեղեկացրել է The Indian Express-ը։
Զոհերը մոտեցել են ջրհորին աղոթքի համար, այդ պահին էլ տեղի է ունեցել միջադեպը։ Նրանք հավաքվել էին ջրհորի մոտ, եւ հենց այդ պահին հանկարծ ջրհորը պահող սալիկը կոտրվել է, եւ կանայք հայտնվել են ջրհորում։ Ճիչեր լսելով՝ տեղի բնակիչները օգնության են հասել եւ հանել նրանց ջրհորից։ Նրանցից մեկի խոսքով՝ 13 մարդ մահացել է, 3 հոգի բուժում է ստանում։ Տուժածները հարսանքավորների ընտանիքի ազգականներն ու հարեւաններն էին։