Ադրբեջանցիները կրակում են վարուցանք անող գյուղացիների ուղղությամբ
Հասարակություն2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի հինգ գյուղ թշնամու վերահսկողության տակ է անցել, բազմաթիվ գյուղեր ոչ միայն սահմանամերձ են դարձել, այլև՝ կորցրել են վարելահողերի զգալի մասը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արմեն Բաղրյանը։
Մասնավորապես թշնամու վերահսկողության տակ են անցել Բերդաշենի , Ճարտարի, Աշանի, Գիշի, Խնուշինակի և այլնի վարելահողերը։ Մի մասն էլ, որը մեր հսկողության տակ է, բայց դիտարկելի է ադրբեջանցիների կողմից, մարդիկ չեն կարողանում մշակել։ Չեն թողնում, կրակում են։ Մարդիկ էլ ի՞նչ անեն, ո՞նց աշխատեն,-ասաց Արմեն Բաղրյանը։
Աշխատակազմի ղեկավարը հավաստիացնում է՝ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները նման հանցավոր արարքներ չեն անում, դրա համար էլ աշխատում են հիմնականում խաղաղապահների հսկողությամբ այգի մտնել։ Ասում է՝ այդպես էլ աշխատանքները շատ են դանդաղում։ Ամեն անգամ խաղաղապահներին սպասել չի լինում, այդ պարագայում էլ միջադեպերն են անխուսափելի։
«Վարուցանք անելիս կրակում են, փորձում են վախեցնել։ Հաճախակի Բերդաշենի ուղղությամբ են նման դեպքեր լինում։ Մեկ շաբաթ առաջ էլի կրակել են․ Բերդաշենի վարելահողերում տրակտորն աշխատում էր, կրակոցներ են արձակել։ Մարդիկ էլ թողել, գնացել են դաշտից»,-ասաց Արմեն Բաղրյանը։
Շարունակությունը՝ այստեղ