Բայդենը Օհայո չմեկնելը պատճառաբանել է «Եվրոպայում կատարվող մանր բաներով»
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ստիպված է եղել ընդհատել իր ուղևորությունը Օհայո՝ «Եվրոպայում տեղի ունեցող մանր բանի պատճառով»։
Օհայո նահանգի Լորեն քաղաքում իր ենթակառուցվածքային նախաձեռնություններին աջակցող ելույթի ժամանակ պետության ղեկավարը հայտարարեց, որ ստիպված է եղել Վաշինգտոն վերադառնալ նախատեսվածից շուտ։
«Պատճառը, որ չեմ գնալու՝ Վաշինգտոնի վատ եղանակն էր և հիմա Եվրոպայում «մանր բաներ է կատարվում», - բացատրել է նա:
Միջոցառմանը ներկաները ծիծաղով են արձագանքել Բայդենի այս խոսքերին։ Նախագահի ելույթը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։