«Արցախը Հայաստան է», «Շուշի, ոչ Շուշա». Հայերն ակցիա են արել Մարսելում ադրբեջանական թիմի հետ ֆուտբոլային խաղին
ՍպորտՖրանսիայի Մարսել քաղաքի «Վելոդրոմ» մարզադաշտում, Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում Մարսելի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3:1 հաշվով հաղթանակ տարել:
«Օլիմպիկ»-«Քարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ Մարսելի հայերն ակցիա են իրականացրել. Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՀՅԴ նոր սերունդ» ֆեյսբուքյան էջից։
Նրանք «Ղարաբաղը (Արցախը) Հայաստանն է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա» գրությամբ պաստառներ պարզել։