Ռուսաստանը կարող է հարվածել Լեհաստանում տեղակայվող ՆԱՏՕ-ի ռազմաբազային
ՄիջազգայինԱՄՆ ռազմական բազան, որը տեղակայված է Լեհաստանի Ռեձիկովո գյուղում, կարող է հարվածի պոտենցիալ թիրախ դառնալ Ռուսաստանի համար, եթե ՌԴ-ՆԱՏՕ ռազմական բախում առաջանա։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Ինչպես նշում է հրատարակչությունը, ռազմական բազան նախատեսվում է շահագործել 2022 թվականին։ Այնտեղ տեղակայվելու են ամերիկյան Aegis Ashore հակարթիռային պաշտպանության համակարգերը, որոնք, ըստ Պենտագոնի, ԱՄՆ-ին և Եվրոպային պաշտպանելու են Իրանից արձակված բալիստիկ հրթիռներից։
Սակայն Կրեմլում այս բազան համարում են ավելի լուրջ վտանգ, քան 2019 թվականին Ռումինիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաները։ Մոսկվայում չեն հավատում, որ Լեհաստանում տեղակայվող հակահրթիռային համակարգերն իրոք ուղղված են Իրանից հնարավոր հարձակման դեմ և ենթադրում են, որ դրանց իրական նպատակը Ռուսաստանին զսպելն է։
Շարունակությունը՝ այստեղ