Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ իրավիճակը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի առաջիկայում հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով: Այդ մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի առաջնորդնի եւ Ուկրաինայի նախագահի հանդիպումը կազմակերպելու մասին մեր նախագահի առաջարկը, ըստ էության, ամենակարեւոր եւ կոնկրետ քայլն է այս ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ,-Քալինի կարծիքը ներկայացնում է Star թերթը:-Այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր նախագահի փորձերը շարունակվում են: Ուկրաինա կատարած մեր վերջին այցի ժամանակ նա քննարկել է այդ հարցը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Նա բարձրաձայնել է այդ հարցը նաեւ նախագահ Պուտինի հետ զրույցում: Առաջիկայում կկայանան հեռախոսազրույցներ, որոնց ընթացքում դարձյալ վեր կհանվի այդ առաջարկը»:
Թուրքիայի պաշտոնական անձինք շփվում են ՌԴ-ից իրենց գործըներների հետ եւ շարունակում նախապատրաստել Պուտինի այցը Թուրքիա, հայտարարել է Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը: