Ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ․ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկում
TVՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումներն ու ԶԼՄ-ների մշտադիտարկումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից:
Հաշվի առնելով դիմումների վիճակագրությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատողի հանգստի ժամանակին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։
Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։