Թուրքիայի խորհրդարանի նախագահը Վրաստանում է
ՄիջազգայինԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենտոպը Վրաստանում է, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրան օդանավակայանում դիմավորել են Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին եւ Սփյուռքի ու Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամական խմբի ղեկավար Բեկա Օդիշարիան։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահն առաջին հանդիպումը կանցկացնի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Նախատեսված է նաեւ ընդլայնված կազմով թուրքական պատվիրակության հետ խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների հանդիպում։
Հանդիպումից հետո Շալվա Պապուաշվիլին եւ Մուստաֆա Շենտոպը փաստաթուղթ կստորագրեն Վրաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների միջեւ համագործակցության մասին եւ հանդես կգան համատեղ հայտարարությամբ։