Բաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ
ՄիջազգայինԲաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ: Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թագիևը։
Նա հայտարարել է, որ հայերին որպես մեղադրյալ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով պատասխանատվության ենթարկելու որոշումներ են կայացվել, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ձեռնարկվել են նաև անհրաժեշտ քննչական այլ միջոցառումներ: