Դոնբասում իրավիճակը ոչ թե բարդ է, այլ ծայրահեղ. Էդուարդ Բասուրին
ՄիջազգայինԴոնբասում պատերազմ է ընթանում, իրավիճակը ոչ թե պարզապես բարդ է, այլ ծայրահեղ, ասել է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Մենք պատերազմի մեջ ենք... Իրավիճակը ոչ միայն բարդ է, այն ուղղակի ծայրահեղ է»,- ասել է նա Soloviev Live-ի եթերում։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, Դոնեցկն ու Լուգանսկը հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Հայտարարվել է քաղաքացիներին ժամանակավորապես Ռոստովի մարզ տարհանելու մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Շարունակությունը՝ այստեղ