Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


Հաջողության հիմքում թիմն է. Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղեկացրել էինք, որ հայկական «Codesignal» ընկերությունը նախատեսում է փետրվարի 14-ից 20-ը իր եվրոպական թիմի հավաքն անցկացնել Երևանում: Codesignal «Ararat Meetup» միջոցառումը մեր երկրում էր միավորել իր ինժեներներին եվրոպական ութ երկրից: Այս հավաքը թույլ տվեց թիմի անդամներին ոչ միայն միասին աշխատել, այլ նաև բացահայտել Հայաստանը և հայկական մշակույթը: Կազմակերպությունն առաջարկում է նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս թեստավորման միջոցով հեշտացնել ՏՏ ոլորտում համապատասխան թեկնածուների ընտրությունը նրանց աշխատանքի ընդունելիս:

Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության: «Codesignal»-ի ստեղծման համար հիմք է դարձել ընկերությունների համահիմնադիրների՝ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի անձնական փորձառությունը: Դեռ դպրոցական տարիներից նրանք հասցրել են մասնակցել տարբեր օլիմպիադաների, Արամը՝ ծրագրավորման, Տիգրանը՝ մաթեմատիկայի, և հաջողություններ գրանցել: Օրինակ՝ Արամը Հայաստանին առաջին արծաթե մեդալն է բերել ծրագրավորման միջազգային օլիմպիադայից, իսկ Տիգրանը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով համարվում է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքի հասած մասնակիցներից մեկը։ Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Արամը Հայաստանում է շարունակում ուսումը, Տիգրանը՝ Մասաչուսեթսի համալսարանում, իսկ հետո աշխատանքի անցնում «Google»-ում:

No description available.

Որոշ ժամանակ անց Տիգրանը տեղեկանում է, որ Արամը, չնայած ծրագրավորման իր հզոր գիտելիքներին, Հայաստանում դժվարանում է լավ աշխատանք գտնել միայն այն պատճառով, որ չուներ համապատասխան աշխատանքային փորձ, և նախընտրում է զբաղվել ֆրիլանս աշխատանքով: Հենց սա է դառնում «Codesignal»-ը ստեղծելու պատճառը՝ լավ իմաստով: Ճանաչելով իր ընկերոջ կարողությունները, իմանալով, որ նա որակյալ մասնագետ է, Տիգրանի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում, որ նա աշխատանք գտնելու հետ խնդիրներ ունի:

«Աշխատանքի ընդունվելիս գործատուները շարունակում են առաջնորդվել ռեզյումեներով, մոտիվացիոն նամակներով, այնտեղ նշված տվյալներով, թե անձը որ համալսարանն է ավարտել կամ որտեղ աշխատել նախկինում: Բայց գործատուն միանգամից չի կարող հասկանալ, թե ինչ հմտությունների է տիրապետում մասնագետը, ինչպես կդրսևորի իրեն աշխատանքի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «CodeSignal» ընկերության տեխնիկական տնօրեն և երևանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը:

Ընկերությունը և նրա հիմնադիրներն ամուր կապված են Հայաստանի հետ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ընկերության միակ գրասենյակը Երևանում է, որը գործում է դրա հիմնադրման հենց առաջին օրվանից: «Աշխարհի 12 երկրում ունենք 100 աշխատակից կամ Signalite։ Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել, այլ կերպ լինել չէր կարող: 2021թ.-ին «CodeSignal»-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են մեր պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: Այս ամբողջի համատեքստում պատահական չէ, որ ջանում ենք, որպեսզի ամեն կերպ հնչի Հայաստանի անունը»,նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ պետք է ՏՏ ոլորտի մասնագետը վստահ լինի, որ այս գործիքի միջոցով գործատուն կկարողանա բացահայտել իր հմտությունները: «Պատկերացրեք, որ գնում եք վարորդական վկայականի համար թեստ կամ էլ օդաչուի սերտիֆիկատի քննություն հանձնելու: Ձեզ չեն հարցնում՝ ինչ հմտություններ ունեք կամ՝ կպատմե՞ք՝ ինչպես եք մեքենան կամ օդանավը վարելու: Ձեզ թեստավորում են, այսինքն, իրական միջավայրին հնարավորինս մոտ իրավիճակում պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Մեր այս հարթակը նույնն է ծրագրավորողների համար:

Մեր այսօրվա իրականության մեջ հարցազրույցներն այնպես են կազմակերպվում, որ դրանք հեռու են աշխատանքային իրական միջավայրից: Թեստավորումը բացառում է մի շարք երևույթներ: Հարցազրույցի ժամանակ շատ դժվար է բացառել սուբյեկտիվության գործոնը, օրինակ՝ հնարավոր են անձնական հետաքրքրություններ հարցազրույց վերցնողի և թեկնածուի միջև, երբ հարցազրուցավարը կենտրոնանում է նրա ինչ-որ դրական կողմի վրա, բայց չի նկատում բացասական կողմերը: ՏՏ ոլորտում հատկապես սա կարող է ամեն ինչ տանել սխալ ուղղությամբ, քանի որ այս դեպքում գործ ունենք տեխնիկական հմտությունների հետ: Մեր այս հարթակի միջոցով թեստավորմանը մասնակցող մասնագետը հայտնվում է առավելագույնս մոտ այն միջավայրին, որտեղ հետագայում աշխատելու է, այնպիսի առաջադրանքներ ու խնդիրներ է լուծում, որոնք կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում: Ի դեպ, վերջում մասնագետը նաև պարզ տեսնում է, թե որ հմտությունից ինչ ցուցանիշներ ունի: Սա կարևոր է թե՛ նրա, թե՛ գործատուի համար»,-ընդգծում է ընկերության տեխնիկական տնօրենը։

Ընկերությունը շատ է կարևորում թիմի անդամների շփումը, փոխադարձ գործակցությունը, քանի որ վստահ է՝ իրենց հաջողությունը կախված է թիմից և նրա յուրաքանչյուր անդամից: Անցած շաբաթ ընկերությունը «Ararat Meetup» հավաքի շրջանակներում 8 երկրի իր թիմակիցներին հրավիրել էր Հայաստան: «Մեր ընկերությունը, դրա համահիմնադիրները ցանկանում են մշտապես ներդրում ունենալ իրենց հայրենիքում, ճանաչելի դարձնել մեր երկիրը: Պատահական չէ, որ այստեղ էինք հավաքել մեր թիմակիցներին: Նրանց ներկայացրեցինք մեր մշակույթը, այցելեցինք թանգարաններ, տեսարժան վայրեր: Սա առիթ էր մեր թիմակիցների համար ոչ միայն իրար, այլ նաև միմյանց մշակույթը ճանաչելու համար:

Փաստ է, որ չես կարող դիմացինիդ լավ ճանաչել, եթե չգիտես իր մշակույթը, որը մեր անձի մի մասն է: Երբ ներկայացնում ենք մեր մշակույթը, կենցաղը, սովորույթները, նրանց ավելի հեշտ է մեզ հետ աշխատել, քանի որ մեզ ճանաչում են որպես անհատ: Սա նաև Հայաստանը գովազդելու լավ տարբերակ է, հատկապես հիմա, երբ էլ ավելի հավակնոտ նպատակներ ունենք մեր ընկերությունն ու պրոդուկտը զարգացնելու, մեր թիմը մեծացնելու միջոցով: Փորձում ենք մեր ստեղծած հարթակը հնարավորինս մոտեցնել աշխատանքային իրականությանը, որպեսզի մի կողմից՝ աշխատանքի ընդունվել ցանկացողի փորձառությունը դրական դառնա, թեստը նրան օգտակար լինի, մյուս կողմից՝ գործատուի համար նվազեցնում ենք ռիսկերը, որպեսզի անձին աշխատանքի ընդունելիս նա հստակ իմանա, թե ինչ հմտություններ ունի վերջինս: Սա խնայում է երկու կողմի ժամանակը, քանի որ հարցազրույցները ժամանակատար են և ավելի հաճախ ոչ արդյունավետ:

Իսկ երբ նրանք անցնում են թեստերը, գործատուն արդեն, ըստ արդյունքների, ֆիլտրում է ցանկը: Թիմի ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Առհասարակ, մեր ընկերության հաջողության հիմքում մեր թիմն է, մեզ համար կարևոր է նրա յուրաքանչյուր անդամի կարիերայի աճը, որպեսզի նա սիրով կատարի իր աշխատանքը: Օրինակ՝ մեր թիմում աշխատակիցներն ունեն նախագծի ընտրության հնարավորություն, ճկունություն, նրանք կաղապարված չեն, այսինքն՝ ազատ ես կատարել քո աշխատանքը, բայց նաև պատասխանատվություն ես կրում դրա համար»,-եզրափակում է Էդուարդ Փիլիպոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»