Ուկրաինան հայտնում է ռազմական ենթակառուցվածքի հրթիռակոծման մասին
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական շտաբներին և աերոդրոմներին հրթիռային հարվածներ են հասցվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ռազմական ղեկավարման կենտրոններին, Կիևի, Խարկովի և Դնեպրի աերոդրոմներին և ռազմական պահեստներին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ընթանում են հրետանային կրակոցներ։
«Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն է»,-հավելել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ։
Ավելին՝ այստեղ