ՀՀ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածների մասին
ՀասարակությունՈւկրաինայում ՀՀ դեսպանության` այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
Ուկրաինան հայտարարել է 130-ից ավել զոհի մասին:
Ավելին՝ այստեղ