ԱՄՆ-ն առաջարկել է տարհանել Զելենսկիին, սակայն նա հրաժարվել է
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է անհրաժեշտության դեպքում իրեն Կիևից տարհանելու ԱՄՆ կառավարության առաջարկից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
ԱՄՆ-ի առաջարկը, իբր, արվել է ռուսական զորքերի կողմից Զելենսկու լիկվիդացումից կամ գերեվարումից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Կիևից հեռանալու առաջարկից:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հայտնել էր, որ ինքը և իր համախոհները գտնվում են Կիևում և պաշտպանում են Ուկրաինան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Ավելին՝ այստեղ