Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և կրակի դադարեցման մասին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «այս ժամերին խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։
«Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան եղել է և այժմ էլ պատրաստ է խոսել կրակի դադարեցման և խաղաղության մասին: Սա մեր մշտական դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին»,- գրել է նա Facebook-ում:
Ավելին՝ այստեղ