Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի խորհրդից
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն:
Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել էր կազմակերպությունից Ռուսաստանի անդամակցության դադարեցման ընթացակարգը: