Հայաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել Խարկովում հայ զինծառայողի ձերբակալության մասին լուրերը
ՔաղաքականՍոցցանցերում Ուկրաինայի ուժայինների կողմից Խարկովում հայ զինծառայողին կալանավորելու մասին գրառումները լի են ապատեղեկատվությամբ։ Այս մասին հայտնում է մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Սա կատարյալ ապատեղեկատվություն է»,-ասել է Հունանյանը: Ադրբեջանական ու ուկրաինական սոցիալակա ցանցերում շատ ակտիվ տարածվել է տեղեկատվություն, ըստ որի իբր Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել: Ըստ տեղեկատվության՝ նպատակն է ցույց տալ, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին: