Այս պահին ադրբեջանցիների ձայները չկան. իրավիճակը՝ սահմանամերձ Խրամորթում
ՀասարակությունԽրամորթում այս պահին հանգիստ է․ չեն կրակում, ձայներ էլ չեն հանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ բանակցությունները, հավանաբար, արդյունք են տվել։
Հիշեցնենք, որ երեկվանից Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարևանությանբ տեղակայված ադրբեջանական դիրքից ադրբեջանցիները, փորձելով ահաբեկել գյուղի բնակիչներին, բարձրախոսներով ուժի կիրառման սպառնալիքով խրամորթցիներին «կոչ են արել» լքել հայրենի տները։ Ադրբեջանական կողմի սադրանքներին, բնականաբար, գյուղացիները, չեն տրվել։
Ավելին՝ այստեղ