Վրաստանն Ուկրաինային կհատկացնի մեկ միլիոն լարի
ՄիջազգայինՎրաստանը մեկ միլիոն լարի (320 հազար դոլար) կհատկացնի՝ Ուկրաինայի տուժած բնակչությանն օգնելու համար, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է interfax.ua-ն։
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Երկրի պահուստային ֆոնդից հատկացված միջոցները կուղղվեն Ուկրաինայում տուժած բնակչության համար դեղագործական արտադրանքի և բժշկական պարագաների ձեռքբերմանը՛՛: